Թեհրանում նախօրեին կործանված «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ավիաընկերության Boeing 737-ը սկսվել է այրվել նախքան գետնին բախվելը: Այս մասին նշվել է վթարի վերաբերյալ նախաքննության ընթացքում, որն անցկացրել է Իրանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեն: «Ինքնաթիռը բռնկվել է օդում: Ըստ ականատեսների` կրակը տեսանելի է եղել նաև ներքևից և տարածվել է ինքնաթիռի ողջ երկարությամբ»,- նշված է տեքստում: Զեկույցում ասվում է նաև, որ «պայթյունը տեղի է ունեցել երկրի հետ բախումից հետո»:

Ըստ նախաքննության` «Բոինգ 737»-ի օդաչուները փորձել են շրջադարձ անել, երբ հայտնաբերվել են տեխնիկական խնդիրները. օդանավը վթարի է ենթարկվել օդանավակայան վերադառնալու ճանապարհին։

Բացի այդ, ըստ զեկույցի, անձնակազմի կողմից «թռիչքի անսովոր հանգամանքների մասին հաղորդում չի եղել»: