Կին մարտիկը «խեղդել է» տղամարդուն նրա համար, որ վերջինս առաջարկել է իրեն ափսեներ լվանալ: Տեսանյութը հայտնվել է «Թվիթերում»:

Զորդան Պետրիկն առաջարկել է տղամարդ մարտիկներից մեկին միասին մարզվել և ստուգողական մարտ անցկացնել: Տղամարդը դա լուրջ չի ընդունել և առաջարկել է Պետրիկին դրա փոխարեն մարզադահլիճի խոհանոցի ափսեները լվանալ:

Այնուամենայնիվ, մարտը կայացել է: Պետրիկը տապալել է տղամարդ մրցակցին և խեղդող հնարք կատարել, որից հետո վերջինս մի պահ նույնիսկ կորցրել է գիտակցությունը:
Պետրիկը արևելյան մարտարվեստի հրահանգիչ է և բրազիլական ջիու ջիտսուի բարձր դաս ունի: