Այս տարի կկայանա հերթական թագավորական հարսանիքը։ Եղիսաբեթ II թագուհու 31-ամյա թոռնուհին 2020 թվականի գարնանը կամուսնանա գործարար Էդուարդո Մոպելի Մոցցիի հետ:

Բուքինգհեմյան պալատը հարսանեկան արարողության մասին մանրամասներ չի հրապարակում, իսկ կենտրոնական հեռուստաալիքները թագավորական տոնից ուղիղ միացում չեն անցկացնի:

 Հայտնի է, որ Եղիսաբեթ II թագուհու վերջին չամուսնացած թոռնուհու հարսանիքը կֆինանսավորվի նորապսակների սեփական բյուջեից: Նման որոշումը բացատրվում է նրանով, որ հարկատուները վրդովվել են ծախսերից և պետական միջոցների վատնման դեմ դիմում են ստեղծել։

ԶԼՄ-ների տեղեկություններով՝ BBC-ի և ITV-ի կենտրոնական հեռուստաալիքների ներկայացուցիչները հաստատել են, որ հեռուստադիտողները չեն կարողանա հարսանեկան արարողությունը դիտել հեռուստաեթերում: