ՌԴ Սարատովի մարզում 5 տարեկան երեխան պատահական կրակել է հոր վրա:

Ինչպես հայտնել են տեղի լրատվամիջոցները, միջադեպը տեղի է ունեցել հունվարի 3-ին Իվանտեևկա գյուղում:

Ըստ տեղեկությունների՝ տղամարդը ցանկացել է հրացանը տեղադրել դրա համար նախատեսված արկղում, իսկ փոքրիկը փորձել է օգնել հորը: Պարզվել է, որ հրացանում չկրակած փամփուշտ է եղել: Երեխան անզգուշորեն սեղմել է ձգանը, և կրակոց է արձակվել: Գնդակը խոցվել է տղամարդու պարանոցը, ինչի հետևանքով նա տեղում մահացել է: