«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ալրաղացի Լյովիկ» մականունով ԱԺ հայտնի նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանին առնչվող քրեական գործով «Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել:

Մասնավորապես, պարզել ենք, որ նախաքննական մարմինը քրեական գործով դատապարտյալներին առա¬ջարկել է օգնել իրենց, անհրաժեշտ ցուցմունքներ տալ՝ խոստանալով այդ դեպքում մեղմ պատժի արժանացնել:

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է փաստաբան Վաղարշակ Գևորգյանի հետ, որը ոչ միայն այս քրեական գործով անցնող Հայկ Մելքոնյանի պաշտպանն է, այլ նաև Արմեն Նիկողոսյանի շահերի պաշտպանը:

Ըստ Վաղարշակ Գևորգյանի՝ ԱԱԾ-ի կողմից առաջարկ է եղել գործով մեղադրյալ Հայկ Մելքոնյանին: «Առաջարկություն է եղել՝ եթե որևէ տեղեկություն ունես Լևոն Սարգսյանի հետ կապված, ապա այդ տեղեկությունը հայտնիր, համագործակցիր մեզ հետ, մենք էլ, բնակա¬նաբար, փոխադարձաբար կնպաստենք, Ձեր պայմանական վաղաժամկետ ազատ արձակման խնդիրը կարգավորվի: Այսինքն՝ Ձեր պատժի հետագա կրումը կմեղմացվի:

Այսինքն՝առաջարկություն է եղել համագործակցելու, նա էլ ասել է, որ տեղեկություն չունի: Պետք է նշել, որ նախաքննական մար¬մինը պարզաբանել է՝ օրենքով նախատեսված կարգով համագործակցությունը կարող է ստանալ նպաստավոր աջակցություն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: