Թուրքական Դենիզլի նահանգում տղամարդը սպանել է երեք մարդու եւ ինքնասպան եղել։ Պատճառը եղել է սպանած մարդկանց՝ այդ տղամարդուն ունեցած պարտքերը, որոնք նա չի կարողացել հետ ստանալ։ Այս մասին հայտնում է SonDakika-ն, մանրամասնելով, որ դեպքը տեղի է ունեցել Փամուկկալե գյուղում։ Իրավապահները քննություն են սկսել դեպքի առնչությամբ։