Վլադիմիր Գասպարյանի փաստաբանը վստահեցնում է, որ նախկին ոստիկանապետին Հատուկ քննչական ծառայություն են հրավիրել իր հետ առնչություն չունեցող գործով

ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը վկայի կարգավիճակով հրավիրվել է Հատուկ քննչական ծառայություն: Sputnik Արմենիային այս մասին ասաց նրա փաստաբան Տիգրան Աթանեսյանը:

Նա նաև հայտնեց, որ հարցաքննությունը տևել է 10 րոպե։

«Իր հետ առնչություն չունեցող գործ է, նախաքննության փուլում է։ Հավատացեք` լրիվ անհետաքրքիր գործ է։ Այնքան շատ ենք այս մի տարվա մեջ պարոն Գասպարյանի հետ հարցաքննության եղել այս մի տարվա մեջ, որ ես զարմացա, երբ այս լուրն այսպիսի հետաքրքրություն առաջացրեց»,– ասաց փաստաբանը` ակնարկելով մամուլում այդ մասին տարածված տեղեկությունները։
Իսկ թե կոնկրետ ինչ քրեական գործի շրջանակում է նախկին ոստիկանապետը հրավիրվել ՀՔԾ, փաստաբանը չցանկացավ հայտնել։