Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը 700.000 դրամ է հատկացրել գլխուղեղի քաղցկեղի դեմ պայքարող 6-ամյա Տիգրան Ամիրխանյանի բուժմանը: Ռևազյանը, որը սրճարաններից մեկում բարեգործական նպատակով մեկ երեկո մատուցող է աշխատել, Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Տեղեկացնեմ, որ 6-ամյա Տիգրան Ամիրխանյանի բուժմանը ուղղվել է 700.000 դրամ: Տիգրան Ամիրխանյանը պայքարում է մեդուլոբլաստոմայի դեմ (քաղցկեղի տեսակ՝ գլխուղեղում):

Տարիներ շարունակ ես մեծ սիրով ներգրավված եմ եղել կամավորական աշխատանքներում ստանալով գերագույն հաճույք իմ աշխատանքից և առաջարկում եմ բոլորին նույնպես կամավորական գործունեություն ծավալել:

Ինչպես գիտեք, երեկ ես աշխատել եմ որպես մատուցող Երևանի կենտրոնում գտնվող ROOMZ սրճարանում: Menq enq – Մենք ենք հիմնադրամի կողմից կազմակերպված ակցիայի նպատակն էր ստացված թեյավճարներն ուղղել 6-ամյա Տիգրան Ամիրխանյանի բուժմանը: Բարեգործական ակցիայի շրջանակներում հաջողվել է հավաքել 335.000 դրամ։

Նաև նշեմ, որ 2019 թվականին լուսանկարիչ Վաղինակ Ղազարյանը/ 4 Plus մասնակցել է «Թվապատում 2019» լրագրողական մրցույթին և «Homo Agendi (Գործող անձ)» գլխավոր անվանակարգում լավագույնը ճամաչվել «Տաթևիկ» նյութի համար։ https://www.4plus.org/tatevik/: Տվյալ մրցույթի շրջանակներում Media Initiatives Center-ը ինձ շնորհել է 300.000 դրամ, որն իմ ցանկությամբ նույնպես ուղղվել է Տիգրան Ամիրխանյանի բուժմանը:

Հավելեմ, որ հավելյալ 65.000 դրամ եմ ուղղում Տիգրանի բուժմանը որպես անձնական օժանդակություն:

6-ամյա Տիգրան Ամիրխանյանի բուժման ծախսերի համար պահանջվում է առավելագույնը 3.000 ԱՄՆ դոլար: Ներկա դրությամբ հաջողվել է հավաքել 700.000 դրամ: 

Այն մարդիկ, ովքեր ցանկանում են օժանդակել փոքրիկ Տիգրանի բուժմանը, կարող են գումարներ փոխանցել«Մենք ենք» բարեգործական, սոցիալական հիմնադրամին: Գումար փոխանցելուց անհրաժեշտ է նշել նպատակը՝ «Գումարի փոխանցում Տիգրան Ամիրխանյանի բուժմանը»:

Տիգրանի բուժման ամբողջ ծախսերը ամբողջապես հոգալու դեպքում հավելյալ գումարը կփոխանցվի այլ փոքրիկների բուժմանը:

Բանկային հաշվի տվյալներն են՝

Converse Bank
AMD-1930065348980100
USD-1930065348980101
EUR-1930065348980104
RUB-1930065348980158

Ameria Bank
AMD-15700 26993360100
USD-15700 26993360101
EUR-15700 26993360146
RUB-15700 26993360158

Շնորհակալություն»: