«Մոդուս Վիվենդի» հետազոտական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արա Պապյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կուտոյանի (ինքնա)սպանությունը բարձրացնում է մի հարց ևս.

Ի՞նչ օրեսնդրական հիմքով է հասարակության մի մասը զինվում (թեկուզև պարգևատրվելու ճանապարհով), իսկ մյուս մասը մնում անզեն: Կամ զենքը պիտի մատչելի լինի բոլորին, կամ ոչ մեկին: Դա է իրավահավասարության սահմանադրական պահանջը:

Առավել ևս Հարությունյանի և Կուտոյանի (ինքնա)սպանությունները ցույց տվեցին, որ այդ զենքը հաճախ վտանգավոր է դառնում հենց զենքով պարգևատրվածների համար»: