Հունվարի 23-ին, ժամը 22:38-ին 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մաշտոցի պողոտայում՝ «Մետրոպոլ» հյուրանոցի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, որոնցից մեկն անհրաժեշտությունը վերանալու պատճառով վերադարձել է:

Պարզվել է, որ Մաշտոցի պողոտայի թիվ 2/2 հասցեում՝ «Մետրոպոլ» հյուրանոցի մոտակայքում, «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ռուբեն Ա.) բախվել է ճամփեզրի արգելապատնեշին: Տուժածներ չկան. հրդեհի բռնկում չի եղել:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան: