Երևանում հունվարի 24-ին տեղի ունեցած վրաերթի հետևանքով մահացած 10-ամյա երեխայի ծնողների պահանջով նրան «շտապ օգնության» մեքենան տեղափոխել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք: «Ֆեյսբուք»-ի իր էջում այս մասին գրել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի հանրային կապերի գծով տնօրենի օգնական Գևորգ Դերձյանը:

«Երեխային տեղափոխել են հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք, սակայն նրա մահը վրա էր հասել վթարի վայրում, պարզապես ծնողներն էին պահանջել, որ նրան հիվանդանոց հասցնեն: Կատարվում է դատաբժշկական փորձաքննություն»,-նշեց Դերձյանը:

Վրաերթը տեղի է ունեցել Երևանի դպրոցներից մեկի դիմաց՝ ժամը 08:20-ի սահմաններում КамАЗ մակնիշի ՊՆ համարանիշով ավտոմեքենայով: Երեխան փողոցն անցել է հետիոտնի համար նախատեսված հատվածով: