«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ երեկ ՀՔԾ է կանչվել և հարցաքննվել վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Մեր տեղեկություններով՝ Փաշինյանը բացատրություն է տվել մարտի 1-ի իրադարձությունների և դրանցում իր ունեցած դերակատարման վերաբերյալ:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը հունվարի 15-ին էլ հարցաքննվել էր Քննչական կոմիտեում, բայց այս անգամ հայտնի գաղտնալսումների գործով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: