Ղարաբաղյան պատերազմի մասնակից Արթուր Ալեքսանյանը (առավել հայտնի է որպես Ամարասի Արթուր-խմբ․) բանակում իմ ծառայության տարիներին եղել է այն զորամասի հրամանատարը, որտեղ ես ծառայել եմ, այնուհետեւ նա իմ հարսանիքի քավորն է դարձել։ Այս մասին հունվարի 25-ին Արթուր Ալեքսանյանի « Կյանքի իրավունք․ Ղարաբաղ» գրքի շնորհանդեսի ժամանակ հայտարարել է Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը։

Նրա խոսքերով՝ ժամկետային ծառայության տարիներին Մարությանն ինքը եւ նրա ծառայակիցները միշտ անսահման սեր եւ հոգատարություն են զգացել, որը ցուցաբերել է Ալեքսանյանը զինվորների հանդեպ։

«Պատվով եմ կրում Արթուր Ալեքսանյանի զինվորի կոչումը։ Հենց այսպիսի անձնավորություններով պետք է հպարտանա երիտասարդ սերունդը եւ պետք է հավասարվի նրանց»,- ասաց Մարությանը։

Հիշեցնենք, որ հունվարի 25-ին Երեւանում տեղի է ունեցել Ղարաբաղի պատերազմի մասնակից, «Մահապարտներ» կամավորական ստորաբաժանման հրամանատար Արթուր Ալեքսանյանի «Կյանքի իրավունք․ Ղարաբաղ» գրքի շնորհանդեսը։

Գրքում ներկայացված են Ալեքսանյանի հուշերը, պատերազմական իրադարձությունների մանրամասները։