Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Նոր Նորք վարչական շրջանում գտնվող նստավայրում դատավոր Հարություն Մանուկյանը հրապարակել է Ճվճվ Արոյի որդու՝ Սարգիս Վարդանյանի գործով դատավճիռը: Նա մեղավոր է ճանաչվել ՀՀ քրօրենսգրքի 242 հոդվածի 3-րդ մասով և դատապարտվել 6 տարի 6 ամիս ազատազրկման: Պատժի սկիզբը՝ Վարդանյանին արգելանքի տակ առնելու պահից՝ 2018 թվականի հունվարի 8-ից:
Հիշեցնենք, որ Սարգիս Վարդանյանը մեղադրվում էր ճանապարհային ոստիկանության երկու ծառայողների մահվան ելքով վթարի և պատահարի վայրից հեռանալու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 3-րդ մասով և 244 հոդվածով: