«Փաստ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, հունվարի սկզբին սեփական դիմումի համաձայն հրաժարական ներկայացրեց վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը։

Մոտ մեկ տարի աշխատելով Փաշինյանի մոտ՝ Կարապետյանը կարողացել էր կառավարության ներսում և պետական ապարատում սեփական «մինի» թիմը ձևավորել՝ վստահելի մարդկանցով, որոնք, ի դեպ, ըստ թերթի տեղեկությունների, պարբերաբար Կարապետյանի համար տեղեկատվություն էին ապահովում։

Վլադիմիր Կարապետյանի հեռանալուց հետո իշխանության տարբեր օղակներ աստիճանաբար փորձում են ազատվել «կարապետյանականներից», մի խոսքով՝ իշխանության ներսում յուրատեսակ «չիստկա» է սկսվել. տարբեր պատճառաբանություններով քիչ-քիչ աշխատանքից ազատվում են նրա հետ ասոցացվող բոլոր անձինք, որոնց «պրոտեժեն» եղել է Կարապետյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում