ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Վիճակախաղերի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումը հաստատելու մասին որոշում է ստորագրել:

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի N 541-Ն որոշման 1-ին կետին համապատասխան`


Հաստատել «Վիճակախաղերի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2019 թվականի հոկտեմբերի 3-ի ՀՕ-186-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումը՝ համաձայն հավելվածի»,-ասված է որոշման մեջ:

Նշենք, որ խոսքը վերաբերում է վիճակախաղի յուրաքանչյուր կազմակերպչին բուքմեյքերական գրասենյակի կազմակերպման գործունեության իրականացման վայրի նկատմամբ ներկայացվող պահանջները եւ չափանիշները վարչապետի աշխատակազմ ներկայացնելուն: Ժամկետ է սահմանվել մինչեւ այս տարվա սեպտեմբերի երրորդ տասնօրյակ:

Հավելվածը՝ ԱՅՍՏԵՂ: