Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 1-ին՝ ժամը 08:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ եւ դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Վարդենյաց լեռնանցքը փակ է բեռնատարների համար:

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին բուք է:

Դժվարանցանելի են Լանջիկ-Մաստարա, Գյումրի-Արմավիր ավտոճանապարհները եւ Դիլիջանի ոլորանները:

Արագած-Արթիկ եւ Մարալիկ-Լանջիկ ավտոճանապարհներին առկա է մերկասառույց:

Մ-1 ավտոճանապարհի Մայիսյան-Աշոցք հատվածը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Երեւանում, «Սարավան-Զանգեր» կոչվող հատվածում, Վարդենյաց լեռնանցքում, Արարատի, Շիրակի, Լոռու եւ Կոտայքի մարզերում, Գեղարքունիքի մարզի Սեւան, Մարտունի, Սյունիքի մարզի Կապան, Գորիս, Սիսիան, Քաջարան, Արագածոտնի մարզի Աշտարակ, Ապարան, Թալին, Արագած եւ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքներում տեղում է ձյուն: