Կոտայքի մարզում, այսօր՝ փետրվարի 4-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, Երեւան-Սեւան ավտոճանապարհի՝ Աբովյանի վարչական տարածքում՝ մոտ 3 կիլոմետրանոց հատվածում, ճանապարհի մերկասառույցի պատճառով 35-ից ավելի ավտոմեքենաներ բախվել են իրար։


Աղբյուրի հետ զրույցում վարորդներն ասում էին. «Բոլոր վթարների պատճառը ճանապարհի մերկասառույցն է։ Մի քանի ավտոմեքենաներ բախվել են ծառի, երկաթե արգելապատնեշի, կողաշրջվել են, իսկ վթարից հետո նոր միայն տեղի ճանշինականները եկել եւ սկսել են աղ ու ավազ լցնել»: