Այսօր՝ փետրվարի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 156-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, կողաշրջվել է Վրաստանի Հանրապետության քաղաքացու կողմից վարած DAF մակնիշի DL 504 LD համարանիշի բեռնատարը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Լյուդվիգ Ղանդիլյանի գլխավորությամբ:

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Դավիթ Ասատրյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ճանապարհը եղել է անցանելի, տեղի ճանշինականները ժամանակին կատարել են ճանապարհը մերկասառույցից մաքրելու և այն մշակելու աշխատանքներ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: