Փետրվարի 6-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Արթիկի-Ալագյազ եւ Քուչակ-Ապարան ավտոճանապարհներին բուք է:

Վարդենյանց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

Կոտայքի մարզի, Արագածոտնի մարզի Ծաղկահովտի տարածաշրջանի, Քուչակ-Ապարան, Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջանների, Երևան-Սևան ավտոճանապարհներին և Սարավան-«Զանգեր» հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Չայնիի ոլորաններում մառախուղ է: