Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Փաշինյանն անդրադարձել է մաքսանենգության բացահայտման դեպքին, որը տեղի է ունեցել այս գիշեր: «Բավրայի մաքսատանը բացահայտվել է մաքսանենգության խոշոր դեպք, որում ներգավված են մաքսային ծառայության մի շարք աշխատողներ, այսինքն՝ այդ մարդիկ ապրանքներ են ներկրել, կամ աջակցել են ներկրելու՝ առանց որևէ մաքսային ձևակերպման: Իմ ռեակցիան նորից նույնն է՝ զարմանում եմ այդ մարդկանց ու նրանց տրամաբանության վրա, տպավորություն է, թե այդ մարդիկ ՀՀ-ում հետուստացույց չեն դիտում, սոցցանցերին ու լուրերին չեն հետևում: Եթե որևէ մեկին թվում է, թե մենք այստեղ հրապարակային տեսախցիկների առաջ մի բան խոսում ենք, իսկ աշխատասենյակներում անում ուրիշ բան, չարաչար սխավում են և ուզում եմ կրկնել, որ մենք անխուսափելիորեն կոռուպցիան արմատախիլ ենք անելու ՀՀ-ից ու մեր այս կամքին թող որևէ մեկը չկասկածի»,- շեշտել է նա: