«Ժամանակ» թերթը գրում է. ««Լուսավոր Հայաստան» խմբակցության նախագահ Էդմոն Մարուքյանը բանակցել է ԲՀԿ խմբակցության ներկայացուցիչների հետ Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու մասին նախօրեին ընդունված օրենքի սահմանադրականության հարցով Սահմանադրական դատարան համատեղ դիմելու հարցի շուրջ:

«Բարգավաճ Հայաստանը» մերժել է Մարուքյանին: Նման դիմում ներկայացնելու համար անհրաժեշտ է պատգամավորների մեկ քառորդի ստորագրությունը, ինչը հնարավոր է ԼՀԿ-ի և ԲՀԿ-ի համաձայնության դեպքում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: