Այսօր՝ փետրվարի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 12։00-ի սահմաններում Բելառուսի Հանրապետության քաղաքացի՝ 27-ամյա Կորզան Վորոնցովը իր վարած Iveko մակնիշի AN 5149-4 համարանիշի բեռնատարով Ջուջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի 2-րդ կմ-ին դեռևս անհայտ հանգամանքներում կողաշրջվել է և բախվել երկաթե արգելապատնեշներին։
Վարորդին և վիրավոր ուղևորին առաջինը օգնության են հասել գյուղացիներն ու օպերատիվորեն ժամանած «Նոյեմբերյան» բժշկական կենտրոնի բժիշկները, ովքեր մինչև հիվանդանոց տեղափոխելը, առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ ճանապարհը եղել է անցանելի, տեղի Ճանշինը կատարել է ճանապարհը ձնից ու մերկասառույցից մաքրելու աշխատանքներ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 Նյութի աղբյուրը՝ shamshyan.com