«Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գյումրիում աղքատությոնը հասել է զարհուրելի և անհաղթահարելի չափերի

Վերադառնում եմ Գյումրու ծայրահեղ աղքատ ու հին թաղամասերից մեկից, Սեվերսկի է կոչվում... անկեղծ՝ ի վիճակի չեմ նկարագրել այն, ինչ տեսել ու զգացել եմ, գրելու կարողությունս չի բավարարում...
Հիմա միայն մի ընտանիքի մասին: Նրանք բնակվում են 1926 թվականի երկրաշարժից հետո ֆինների կողմից կառուցված մի փայտե տնակում՝ կիսաքանդ բարակում, ընտանիքը բնակվում է 14 անձով՝ մի փայտաշեն կացարանում, որից 6 մանկահասակ երեխաներ ու ևս մեկը ծնվելու է մի ամսից: Երկու տղաները՝ Թռչունյան մանկատան սաները, հիմա Արցախի դիրքերում են ծառայում... մի տղան 3 փոքրիկներին որբ թողնելով երկու ամիս առաջ ինքնասպանություն է գործել... Նրանց դպրոցահասակ երեխաներն էլ Թռչունյանի լուծարումից հետո հաճախում են մոտակա գյուղի դպրոցը... Անկեղծ ասած՝ նույնիսկ չեմ կարողանում կողմնորոշվել, թե ինչպես օգնել նրանց, որպեսզի առարկայական լինի...»: