Ռուսաստանի Տյումեն շրջանում սպանվել է հայազգի «քրեական հեղինակություն» Պավել Կոլոզյանը: Այս մասին հայտնում է Ren.tv-ն:

Նրան գտել են գլխի վրա հրազենային վնասվածքով փետրվարի 8-ին, քաղաքի թաղամասերից մեկում։ Նրա մարմինը այլանդակված է եղել։

28-ամյա Կոլոզյանն ավելի վաղ մեղադրվում էր Տյումենի Кристалл առևտրի կենտրոնում կրակոցների արձակելու համար:

Քննիչները պարզում են սպանության պատճառները: Շրջանային ՔԿ-ն քրեական գործ է հարուցել դեպքի առթիվ:

Նյութի աղբյուրը՝ Իրավաբան.net