Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ փետրվարի 20-ին, ժամը 00:08-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Հանրապետության հրապարակում ավտոմեքենայից ծուխ է նկատվում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:


Պարզվել է, որ բախվել են «Toyota Camry» (վարորդ` Հակոբ Հ.) եւ «Mercedes-Benz C-class» մակնիշների ավտոմեքենաները: Հրդեհի նշաններ չեն հայտնաբերվել:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելն Արման Հ.-ն (ծնված 1994 թ.), Բագրատ Մ.-ն (ծնվ. 1996թ.), Աշոտ Վ.-ն (ծնված 1994 թ.), Աշոտ Բ.-ն (ծնված 1994 թ.) եւ Գեւորգ Մ.-ն (ծնված 1995 թ.) հոսպիտալացվել են «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները եւ փակել գազի բալոնների փականները: