«Ժամանակ» թերթը գրում է. «Օրերս մի քանի օրով Հայաստան է ժամանել նախկին նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը:

Սահմանապահ ծառայության ներկայացուցիչները Մինասյանի ժամանման մասին հայտնել են իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչներին, սակայն նրա նկատմամբ որեւէ քայլ չի ձեռնարկվել, քանի որ Մինասյանը որեւէ քրեական գործով չի անցնում ո՛չ վկայի, ո՛չ մեղադրյալի կարգավիճակով: Այս պահին Մինասյանը լքել է ՀՀ պետական սահմանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: