Երեկ` փետրվարի 21-ին, կրակոցներ են հնչել Երեւանում: Ժամը 14:30-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Շիրակի փողոցի 88 հասցեի մոտ մի քանի անգամ կրակոցներ են հնչել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են մեկնել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը, ինչպես նաեւ ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի խումբը:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ կրակոցներն արձակվել են Երեւան քաղաքի բնակիչ, 51-ամյա Արմեն Թամազյանի կողմից շահագործվող Infiniti QX մակնիշի 17 AQ 007 համարանիշի ավտոմեքենայի վրա, որից հետո կրակոցներ արձակողը դեպքի վայրից դիմել է փախուստի: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ հետախուզական համատեղ միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Ա. Թամազյանի ավտոմեքենայի վրա կրակոցներ է արձակել Երեւանի բնակիչ, 35-ամյա Սուրեն Ա.-ն: Փաստի առթիվ Շենգավիթի քննչական բաժնում ՀՀ Քր. Օր.-ի 34 -104 հոդվածի 1-ին մասի, եւ 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ոստիկաններն ու ու քնչականը ձեռնարկում են անրժաժեշտ օպերատիվ միջոցառումներ, կասկածյալ Սուրեն Ա.-ին հայտնաբերելու ուղղությամբ Գ. Շամշյանի տեղեկություններով, դեպքի վայրում հայտնաբերվել է 3 հատ գնդակ: