Այսօր՝ փետրվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 20:45-ի սահմաններում, Մխչյան-Դիտակ ավտոճանապարհի՝ Դիտակի վարչական տարածքում բախվել են ՎԱԶ-2121 մակնիշի 34 VՍ 439 համարանիշի և Subaru մակնիշի 35 TX 176 համարանիշի ավտոմեքենաները, որի հետևանքով «Նիվան» կողաշրջվել է:

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արտաշատ» ԲԿ։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորոդների և վիրավորների ինքնությունը:

Աղբյուրի տեղեկություններով՝ 7 վիրավորներից 6-ը եղել են Subaru-ի մեջ, որոնցից 4-ը երեխաներ են: «Արտաշատ» բժշկական կենտրոնից էլ հայտնեցին, որ իրենց մոտ տեղափոխվածներից 2 հոգու տեղափոխել են Երևան: