Փետրվարի 25-ին՝ ժամը 15:00-ին Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի է ունենալու ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատավարությունը: Վերջին օրերին ՀՀԿ-ականները տարբեր հարթակներով կոչ են անում աջակիցներին հավաքվել դատարանի մոտ: Ասում են՝ մարդ հավաքագրելու գործին լծվել են հատկապես Սերժ Սարգսյանի օլիգարխները, ովքեր պարտադրում են աշխատակիցներին բողոքի ակցիա իրականացնել դատարանի բակում: