Ողբերգությունը տեղի է ունեցել ՌԴ-ում՝ Կրիվյանսկայա գյուղի ընտանիքներից մեկում: Երեխան հայրենիքի պաշտպանի օրվա կապակցությամբ հայրիկի համար բացիկ է պատրաստել և որոշել է այն կախել պատին: Այդ նպատակով տղան բարձրացել է աթոռի վրա՝ մեխը պահելով բերանի մեջ: Ինչ-որ պահի երեխան պատահաբար կուլ է տվել այն և սկսել խեղդվել:

Ծնողները երեխային հարևանների մեքենայով հիվանդանոց են տարել: Մոտ մեկ ժամ բժիշկները փորձել են փրկել երեխային, բայց նա մահացել է շնչահեղձությունից: Ինչպես ցույց է տվել ռենտգենը, տղան մահացել է այն պատճառով, որ մեխը խրվել է բրոնխների մեջ: