Ռ. Քոչարյանի համակիր Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Փաշինյանը չի տիրապետում Հայաստանի ու Արցախի համար թիվ մեկ կարևորություն ունեցող հակամարտության առարկային ու ցանկություն էլ չունի խորանալու Արցախի խնդրի մեջ»:

Դուք երևի չգիտեք կամ մոռացել եք, որ Քոչարյանի անունը գրանցված է Գինեսի ռեկորդների գրքում: Հեյդար Ալիևի հետ միասին: Այս երկուսը 1998-2003 թվականներին արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցությունների համար հանդիպել են մոտ… 40 անգամ: Հենց անելիք չէին ունենում, որոշում էին հանդիպել:

Դեպք է եղել, որ Ալիևը եկել է Նախիջևան, զանգել է Քոչարյանին, թե արի կոֆե խմենք, սա էլ վռազ գնացել է, Սադարակում հանդիպել են: Կոֆեն խմել են, հետո հայտարարել, թե կոնֆլիկտի կարգավորման գործընթացում լուրջ առաջընթաց են գրանցել:

Հիմա 40 անգամ հանդիպել էր, ի՞նչ արդյունքի էր հասել Անդրանիկ Թևանյանի կուռքը. ճիշտ է՝ զրոյական, նույնիսկ կարելի է ասել, մինուսային: Որովհետև Քոչարյանը կարգավորման գործընթացում քիթը խոթելուց առաջ որպես բանակցային կողմ Արցախ ուներ, քիթը խոթելուց հետո՝ Հայաստան-Ադրբեջան կոնֆլիկտ, առանց Արցախի: Ու քիչ էր մնում հանձներ Մեղրիի միջանցքը:

Սրանց թվում է, որ իրենց կուռքի շուրջ լեգենդներ են հորինում ամեն օր, բոլորին սևացնում, դեբիլ համարում, դրանից հանրային գիտակցության միջից ջնջվելու են Քոչարյանի դիվանագիտական դիլետանտիզմի, անգրագիտության և գեղցիության օրինակները: