ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը սոցցանցի իր էջում գրառում է արել, որում մասնավորապես ասվում է.

Հարգելի հայրենակիցներ,
Նոր կորոնավիրուսի բռնկումների աշխարհագրության տարածմանը զուգընթաց, դրա դեմ պայքարի միջգերատեսչական հանձնաժողովը աշխատանքային մշտական քննարկումների արդյունքում կայացնում է իրավիճակին Համահնչյուն որոշումներ։

Որոշումների կայացման գործընթացում հաշվի են առնվում բազում մասնագիտական գործոններ, առանց որոնց որոշումները կլինեն սխալ ու ավելի շատ վնաս կպատճառեն մեզ բոլորիս, քան արդյունք կտան։


Առողջապահության նախարարությունը, արտաքին գործերի նախարարությունը մշտական կապի մեջ են իրենց գործընկերների հետ՝ բռնկումների դեմ պայքարի գործողությունների միջազգային սինխրոնացման համար, քանի որ իզոլացված գործողությունները չեն կարող արդյունավետ լինել։ Վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի միջազգային մեխանիզմները ժամանակակից աշխարհում հենց նման սինխրոն գործողություններ են ենթադրում։

Մինչև այդ ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել իրավիճակի անհարկի Ու արհեստական լարմանը ու դրանից այլ դիվիդենտներ քաղելուն, ինչը համարում եմ անընդունելի։

Մեր նախարարության ենթակայության NCDC, Armenia / Հիվանդությունների վերահսկման Ու կանխարգելման Ազգային Կենտրոնը, ՀՀ առողջապահական ու աշխատանքի տեսչական մարմինը ունեն բավարար մասնագիտական ու տեխնիկական ներուժ վարակիչ հիվանդություններին Համազոր արձագանք տալու համար։