Արարատի մարզում, փետրվարի 25-ին, վրաերթ-ավտովթար է տեղի ունեցել. ժամը 20։00-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ՝ 37-ամյա Հարություն Հ-ն իր վարած Toyota Sienna մակնիշի 10 XF 077 համարանիշի ավտոմեքենայով Երեւան-Երասխ ավտոճանապարհի 35 կմ հատվածում վրաերթի է ենթարկել Արարատի մարզի Շահումյան գյուղի բնակիչ՝ 57-ամյա Հովհաննես Մ-ին եւ բախվել վերջինիս պատկանող ԳԱԶ 3110 մակնիշի 35 ZN 905 համարանիշի ավտոմեքենային։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետեւանքով Հարութուն Հ-ն եւ Հովհաննես Մ-ն օպերատիվորեն դեպքի վայր ժամանած «Արտաշատ» բժշկական կենտրոնի բուժանձնակազմի կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել «Արտաշատ» բժշկական կենտրոն, որտեղից վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: