Թուրքիան թաքցնում է, բայց Վանի դաշտային հոսպիտալների քանակն է խոսում

Քրդագետ, թուրքագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Չնայած Թուրքիան դեռևս պաշտոնապես չի հայտարարում երկրում, հատկապես՝ արևելյան շրջաններում կորոնավիրուսի վարակակիրների մասին, բայց նրանց գործունեությունից պարզ է դառնում, որ վարակ կա:

Հատկապես Վանի նահանգում դաշտային հսկայական բազմաթիվ հոսպիտալների քանակն է խոսում դրա մասին:

Չնայած թուրքական իշխանությունն այս փասը պարզաբանում է Իրանից ժամանած քաղաքացիների ստուգման անհրաժեշտությամբ, բայց պարզից էլ պարզ է, որ գաղտնիության պայմաններում գործում է կարանտին և ըստ ամենայնի՝ կան վարակվածներ»: