Բժիշկ Հայկ  Մանասյանը ֆեյսբուքյան  իր էջում գրել է․

«Այգիներում բժշկական դիմակով շրջելը գիտե՞ք ինչի է նման։

Նման է նրան, որ անտառում ծառի տակ պպզելու փոխարեն հագիդ տակդիրի մեջ քա*քես։

Բացեք ձեր քիթ ու բարանը մարդիկ, ազատ շնչեք մաքուր օդը։

Դիմակը հիվանդները պիտի կրեն, այն էլ փակ և մարդաշատ վայրերում, որ այլոց չվարակեն։

 Բացեք ձեր քիթ ու բերանը, թող արտաշնչած օդը դուրս հանի ձեր շնչուղիներից ամեն տեսակ ավելորդություն ու մանրէ»։