Հարգելի քաղաքացիներ, մամուլում տարածվեց կեղծ տեղեկատվություն այն մասին, որ «Աստղիկ» բկ-ում մահացել է Իրանի հանրապետության քաղաքացի երկկողմանի թոքաբորբից:

Պաշտոնապես հայտարարում ենք, որ այս ինֆորմացիան իրականությանը չի համապատասխանում. «Աստղիկ» բկ-ում վերջին օրերին Իրանի քաղաքացի չի հոսպիտալացվել և չի մահացել:

Խնդրում ենք լրատվամիջոցներին զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց և ցանկացած ինֆորմացիա հրապարակելուց առաջ կատարել ճշտում «Աստղիկ» բկ-ի Հանրային կապերի բաժանմունքից:

«Աստղիկ» բկ-ի հետ կապված ցանկացած ինֆորմացիա ստանալու համար խնդրում ենք հետևել մեր էջին:

Ավելի վաղ NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԲԿ տնօրեն Ասատուր Ասատրյանը հայտնել է, որ «Աստղիկ» բժշկական կենտրոնում մահացած ՀՀ քաղաքացին կորոնավիրուսից չի մահացել. թեստի պատասխանը հայտնի է։

ԲԿ-ի տնօրենը հայտնել է, որ 50-անց տղամարդու մոտ ախտորոշվել է երկկողմանի թոքաբորբ։ Նա 1 օր առաջ էր տեղափոխվել հիվանդանոց (խմբ.)։

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/astghikmc/posts/2022237757923011