Հռոմի Ֆրանցիսկոս Պապը և իր երկու օգնականները հիվանդացել են կորոնավիրուսով, հայտնում է МСМ News-ը, հղում անելով Վատիկանի մամուլի ծառայությանը:

Նշվում է , որ փորձաքննության արդյունքները հաստատել են կորոնավիրուսի ախտանշանները Հռոմի Պապի մոտ:

Իր վերջին այելության ժամանակ Պապը խոսել է կորոնավիրուսի մասին.

«Ես կրկին ցանկանում եմ իմ աջակցությունը հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր վարակվել են կորոնավիրուսով, բոլոր այն բուժաշխատողներին, ովքեր զբաղվում են նրանց առողջությամբ»:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Հռոմի պապ Ֆրանցիսկոսը չեղյալ է հայտարարել խմբային արարողությունները, բայց շարունակում է աշխատանքային հանդիպումները: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով Սուրբ Աթոռի պաշտոնական ներկայացուցիչ Մաթեո Բրունին:

Հռոմի պապը բաց է թողել ծրագրված պատարագը Հռոմում ՝ թեթև վատառողջության պատճառով, ինչպես այդ ժամանակ բացատրել է Վատիկանի ներկայացուցիչը:

Դեպքը տեղի է ունեցել Սուրբ Պետրոսի հրապարակում մարդկանց հետ հովվապետի հանդիպումից հետո, որի ընթացքում նա իր աջակցությունն է հայտնել կորոնավիրուսով վարակվածներին: