Ադրբեջանական բանակը լայնածավալ հրամանատարաշտաբային զորավարժություններ է անցկացնում:

Ինչպես հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները` վկայակոչելով պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, զորավարժությունները, որոնք կտեւեն մինչեւ մարտի 6-ը, կանցկացվեն տեղանքի, քարտեզների, տեղանքի մակետների վրա՝ տեղեկատվական տեխնոլոգիաների լայն կիրառմամբ, ինչպես նաեւ` համապատասխան կառավարման մարմինների հետ հաշվարկների, ժամանակային ցուցանիշների եւ կայացված որոշումների իրականացման պլանների ստուգմամբ: