«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունը խորհրդարան է ներկայացրել Կառավարության ծրագրի 2019թ. կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը:


Փաստաթղթում նշվում է, որ 2019 թվականը հետհեղափոխական կառավարության առաջին տարին էր, և կառավարությանը հաջողվել է գրանցել 2008 թվականից ի վեր ամենաբարձր տնտեսական աճի մակարդակը՝ 7.6%, որն ամենաբարձրն է ԵՏՄ անդամ երկրների, հարևան բոլոր երկրների և եվրոպական տարածաշրջանի երկրների համեմատ:

Ընդ որում՝ տնտեսական աճն ուղեկցվել է տնտեսության ճյուղային կառուցվածքի բարելավմամբ, ցածր գնաճով, ֆինանսական կայուն ցուցանիշներով»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: