«Ժամանակ» թերթը գրում է. «Մարտի 22-24-ը Արցախի Հանրապետությունում տեղի է ունենալու միջազգային գիտաժողով նվիրված Շուշիի կոտորածի 100-ամյակին:


Գիտաժողովի կազմակերպիչները Արցախի նախագահի գրասենյակն ու արտգործնախարարությունն են: Գիտաժողովի անցկացումը ավելի շատ նախընտրական ենթատեքստ ունի, քանի որ տեղի է ունենալու նախընտրական պայքարի ամենաթեժ շրջանում, իսկ դրանում ներգրավված կողմերը ընտրարշավի անմիջական մասնակիցներ են»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: