Իրանի նախագահ Հասան Ռոհանին ՌԴ նախագահ Պուտինին հրավիրել է Իրան, ասելով, որ Աստանայի ձեւաչափի հաջորդ Վեհաժողովը նպատակահարմար է անցկացնել Իրանում: Այդ մասին ՌԴ Պետդումայի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Կոսաչեւի հետ զրույցում ասել է Իրանի դեսպանը: Նա նշել է, որ Ռոհանի-Պուտին հեռախոսազրույցը տեղի է ունեցել մի քանի օր առաջ:


Թեհրանը մարտի 5-ին Մոսկվայում սպասվող Պուտին-Էրդողան հանդիպումից առաջ զգուշացնում է երկու նախագահներին, որ չի ստացվի պայմանավորվել Իրանը շրջանցելով: Էրդողանը Մոսկվա է մեկնում Պուտինի հետ Իդլիբի հարցը քննարկելու համար: Էրդողանը սիրիական բանակին աջակցելու համար մեղադրել է Ռուսաստանին ու Իրանին:


Թեհրանը փաստորեն զգուշացնում է երկու նախագահներին «սեպարատ համաձայնությունից», հիշեցնելով Աստանայի ձեւաչափի մասին: Աստանայի ձեւաչափում լուրջ ճգնաժամ եւ շահերի բախում կանխատեսել էի դեռեւս հունվարի սկզբին Մերձավոր Արեւելքում Իրանին հասցված հարվածի՝ գեներալ Սոլեյմանիի սպանությունից հետո: Այդ սպանությունը ուժեղ հարված լինելով Իրանին, միեւնույն ժամանակ Թեհրանի շուրջ ստեղծեց այսպես ասած կոնսոլիդացիոն շրջանակ:

Այդ հանգամանքը հանգիստ չէր թողնելու Ռուսաստանին ու Թուրքիային: Հատկանշական է, որ հունվարի 7-ին Պուտինը շտապ եւ գաղտնի այց կատարեց Սիրիա՝ մինչ հետո նախատեսված Թուրքիա այց կատարելը, որտեղ հանդիպեց Էրդողանի հետ: Այդ հանդիպմանը Պուտինն ու Էրդողանը քննարկել էին Լիբիայի հարցում խնդիրները, որոնց շուրջ պայմանավորվել չստացվեց:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում