Իտալական «Ռոմայի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ընտանիքում համալրում է տեղի ունեցել։ Տեղեկությունը հայտնում է «Ռոմայի» մամուլի ծառայությունը:

«Շնորհավորում ենք Հենրիխին և նրա կնոջը՝ Բեթիին, նրանց որդու՝ Համլետի ծննդյան կապակցությամբ: «Ռոմա»-ի ընտանիքի նոր անդամը», ասված է շնորհավորական ուղերձում:

Մարտի 4-ին լույս աշխարհ է եկել Մխիթարյանի որդին, որին նա անվանակոչել է հոր՝ Համլետ Մխիթարյանի անունով:

Հիշեցնենք, որ Մխիթարյանը նախորդ տարվա ամռանն ամուսնացավ Բեթիի հետ, ում հետ ընկերություն էր անում մինչ ամուսնանալը:

Սիրելի ֆուտբոլիստի անձնական և մասնագիտական բոլոր նորություններին ուշի-ուշով հետևող երկրպագուների աչքից դեռ նախորդ տարվա սեպտեմբեր ամսին չէր վրիպել այն փաստը, որ ֆուտբոլիստի կինը հղի է:

Նրանք նման ենթադրությունների էին հանգել ֆուտբոլիստի հրապարակած նկարների և տեսանյութերի հիման վրա:

Սիրելի ֆուտբոլիստին երկրպագուներն արդեն սկսել են ջերմորեն շնորհավորել հայր դառնալու կապակցությամբ: