Մարտի 4-ին, կրակոցներ են հնչել Երևանում: Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը: 18:30-ի սահմանում «Էրեբունի» բուժկենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 2 քաղաքացի: Հիվանդանոց են ժամանել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը և Քննչական կոմիտեի քննիչները: Ըստ աղբյուրի՝ վիրավորները հիվանդանոց են տեղափոխվել Բուռնազյան 69 հասցեից:

Դեպքի վայր է մեկնել ոստիկանության Երևանի վարչության օպերատիվ խումբը: Իրավապահները պարզում են վիրավորների ինքնությունը: Հաշվի առնելով ենթադրյալ հանցագործության վտանգավորության աստիճանը, ժամանել են նաև Էրեբունի վարչական շրջանի դատախազի տեղակալները: Ենթադրյալ հանցանքի վայրում զննություն են կատարում Էրեբունու քննիչները և ոստիկանության փորձաքրեագետները: Ավտոտնակի մեջ հայտնաբերվել են արնանման հետքեր: