Քաղաքացիներն ու պաշտոնյաները Հայաստանի ու Արցախի ազգային հերոս, ռազմական-քաղաքական գործիչ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն: «Սրանից մոտավորապես 17-18 տարի առաջ Վազգենի ծննդյան օրը միասին տոնեցինք, այսինքն՝ Վազգենի պես, Վազգենի նման վազգենավարի քեֆ արեցինք»,- լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ Վազգեն Սարգսյանի հետ ունեցած հիշողության մասին: