Հավանականությունը մեծ է, որ գալիք երկուշաբթի օրվանից` մարտի 9-ից, հանրապետությունում դասապրոցեսը կվերականգնվի: Կառավարության նիստում Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը նշեց, որ իրենք ամենօրյա կապի մեջ են առողջապահության նախարարության հետ:

«Հատուկ ցուցումներ չունենք դասերը չշարունակելու հետ կապված, եթե այսպես շարունակվի, երկուշաբթի օրվանից դասերն արդեն կսկսեն», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Հարությունյանը։

Ընթացիկ շաբաթ կորոնավիրուսի կանխարգելմամբ պայմանավորված հանրապետության կրթական հաստատություններում մեկշաբաթյա արձակուրդ է հայտարարվել: