«Մենք նույնիսկ տեղյակ չենք՝ ի՞նչ գործի մասին է խոսքը, որովհետև մեզ ոչինչ չի ներկայացվել»,- այսօր՝ մարտի 5-ին, լրագրողների հետ զրույցում հայտնել է Վստրեչի Ապեր մականունով հայտնի Արամ Վարդանյանի փաստաբան Լուսինե Սահակյանը։ Ոստիկանների մուտք գործելու պահին Արամ Վարդանյանը տանը չի եղել: «Արամ Վարդանյանի ու նրա հարազատների տներում գիշերը կատարված գործողությունների արդյունքում բերման են ենթարկել Արամ Վարդանյանի որդուն, և տանը գտնվող բոլոր տղամարդկանց»,- հավելել է փաստաբանը: Ըստ Լուսինե Սահակյանի՝ «Վստրեչի Ապերի» 5 տարեկան թոռնուհին վախից կորցրել է խոսելու ունակությունը:

Հիշեցնենք՝ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, անդրադառնալով Արամ Վարդանյանի տանն իրականացված գործողություններին, հայտնել էին, որ դրանք իրականացվել են քրգործի շրջանակներում. ոստիկանության ծառայողներն ունեցել են անձին ձերբակալելու մասին նախաքննական մարմնի որոշում:

Առավոտյան փաստաբան Երվանդ Վարոսյանը սոցկայքի իր էջում գրել էր, որ հարյուրից ավելի ոստիկաններ ներխուժել են Արամ Վարդանյանի տուն: