«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀԿ խորհրդից հիմնականում հնաբնակ ՀՀԿ-ականների՝ նրանց, ովքեր ՀՀԿ-ին անդամակցել են դեռևս մինչև կուսակցության իշխանության գալը կամ առնվազն 1998-99թթ., հեռանալը բացատրվում է այն հանգամանքով, որ նրանք պահանջում են քննության ենթարկել 2018թ. ապրիլ-մայիսին տեղի ունեցած իրադարձությունները և դրանց տալ քաղաքական գնահատական:

Հնաբնակ ՀՀԿ-ականները, ըստ էության, պահանջում են, որ կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը քաղաքական պատասխանատվություն կրի տեղի ունեցածի համար՝ նախագահի պաշտոնը թողնելու ձևով, մինչդեռ կուսակցության այլ անդամներ համարում են, որ Սարգսյանին այլընտրանք չկա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: