Ինչպես հայտնի է՝ այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Այո»-ի քարոզարշավ է իրականացրել Երևանի խանութներում ու մետրոպոլիտենում:

Մետրոպոլիտենում բուկլետ բաժանելիս Փաշինյանը բուկլետը տվել է երիտասարդ մի աղջկա, վերջինը պատռել է այն ու նետել վարչապետի ուղղությամբ:

Փաշինյանն ու թիկնապահները տեղի ունեցածին ոչ մի կերպ չեն արձագանքել: Ավելին, Փաշինյանը ձևացրել է, թե ոչինչ տեղի չի ունեցել ու ժպտալով շարունակել է իր ճանապարհը: