Մարտի 6-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:10-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ Ոստիկանության ակադեմիայի հարևանությամբ, ճակատ-ճակատի բախվել են Mercedes C240 մակնիշի 50 ZZ 006 համարանիշի և Mercedes մակնիշի 99 TT 969 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վարից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով մեկ հոգի մահացել է, իսկ մեկ հոգու մարմնական վնասվածքներով տեղափոխել են «Աստղիկ» բժշկական կենտրոն: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և մահացածի ինքնությունը: